Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թունելի կառուցման տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգի առանցքում եղել են ռազմավարական նշանակություն ունեցող թունելների և ճանապարհահատվածների շինարարական ու մրցութային գործընթացները:
Նիստի ընթացքում քննարկված հիմնական հարցերը բաժանված են ըստ հետևյալ ուղղությունների.
Խորհուրդը քննարկել է Քաջարանի 7 կմ երկարությամբ թունելի շինարարությանը և դրան մոտեցնող շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ծրագրին առնչվող հարցեր:
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թունելի կառուցման տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։
Դիտարկվել են Սիսիան-Քաջարան 60 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի ընթացիկ փուլերը: Խորհուրդն ամփոփել է.
-
Կառավարման խորհրդատուի ձեռքբերման մրցութային գործընթացի առաջին փուլի արդյունքները,
-
Ճանապարհի 27 կմ հատվածի շինարարության տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մրցույթի առաջին փուլի արդյունքները։
Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Բարգուշատի թունելի կառուցման նախագծի փորձաքննության իրականացման ընթացքին և կազմակերպչական խնդիրներին։
Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է նախատեսվող բոլոր աշխատանքները քննարկման արդյունքներին համահունչ և սահմանված ժամկետներում իրականացնելու կարևորությունը։ Այդ նպատակով փոխվարչապետը շահագրգիռ մարմիններին տվել է համապատասխան հանձնարարականներ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: