Քաղաքականություն
20 հունիսի 2026 • 11:52
ԿԸՀ–ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը
Հանձնաժողովն ընդգծել է՝ քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի 30 000 տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։
Քոչարյանը երեկ՝ հունիսի 19-ին, ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ասել էր՝ հիմա ստուգում են ցուցակները, մոտ 30 000–ի տարբերություն կա քվեաթերթիկների քանակի և մատյաններում ընտրողների ստորագրությունների միջև։ Նա նշել էր՝ դրա բացատրությունը պետք է տալ, որը չկա։
«Ըստ Ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության` քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: Ընտրական օրենսգրքի կարգավորումը հուշում է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։ Կրկին հիշեցնում ենք, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ»,– ասված է ԿԸՀ–ի հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովն ընդգծել է՝ քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի 30 000 տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։