Հայաստան
9 հունիսի 2026 • 09:56
ԿԸՀ–ն դիմումներ է ստացել` վերահաշվարկելու 555 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները
Հանձնաժողովից նշում են՝ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է այսօր` ժամը 11։00–ին։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովից նշում են՝ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է այսօր` ժամը 11։00–ին։
«Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21–ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ–ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ստացած դիմումներն ամփոփելուց հետո ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։
Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվելու են ԸԸՀ–ների նստավայրերում՝ ուղիղ եթերով։
Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվելու են ԸԸՀ–ների նստավայրերում՝ ուղիղ եթերով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։