Հայաստան
10 հունիսի 2026 • 18:14
ԿԸՀ-ն կոչ է անում չտարածել կեղծ տվյալներ
«Ընտրական համակարգի բարի համբավին և հեղինակությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու»:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ԱԺ հերթական ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են ԿԸՀ կայքում ու կոչ է անում որևէ քաղվածքի հղում անելիս կեղծ տվյալներ չտարածել։
«Հարգելի' քաղաքացիներ, ԶԼՄ-ներ, դիտորդներ, ընտրությունների մասնակից կուսակցություններ/դաշինքներ
«Հարգելի' քաղաքացիներ, ԶԼՄ-ներ, դիտորդներ, ընտրությունների մասնակից կուսակցություններ/դաշինքներ
ԱԺ հերթական ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են ԿԸՀ կայքում, երբ հղում եք անում որևէ քաղվածքի, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել։
ԶԼՄ մեր գործընկերներին տեղեկացնում ենք, որ ընտրական համակարգի բարի համբավին և հեղինակությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, անհրաժեշտության դեպքում նաև դատական հայցեր ներկայացնելու միջոցով»:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: