Հայաստան
2 հունիսի 2026 • 11:34
ԿԳՄՍ նախարարությունը հերքել է 229 դպրոց փակելու մասին շրջանառվող լուրերը
« Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն»։

ԿԳՄՍ նախարարարությունը տարածել է հերքում, որը վերաբերվում է 229 դպրոց փակելու մասին շրջանառվող լուրերին։
« Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։
Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը։ Դրա վառ ապացույցն ամբողջ հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերակառուցման լայնածավալ ծրագրերն են։
Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում է հասարակության շրջանում անհիմն անհանգստություն առաջացնելու նպատակով։
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով։ Նախարարությունը շարունակելու է հանրությանը տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ»։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: