Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄ

Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:
Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրեցին տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար:
Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվեց ողջամիտ ժամկետ:
2026թ. Օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը առաքում իրականացնողների նկատմամբ:
Տվյալ դեպքում կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահաջը:
Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։
Կարդացեք նաև
Հայաստան28 հուլիսի 2026
Քննարկվել է Հյուսիս-հարավի, Դիլիջանի ու Պուշկինի թունելների վերակառուցման ընթացքը. ՀՀ-ն և ԱԶԲ-ն ամփոփել են համատեղ ծրագրերը
Բացի այդ, անդրադարձ է կատարվել Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման և Մ-6 միջպետական ճանապարհի հետաղետային վերականգնման նոր ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին:
28 հուլիսի 2026
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար կլինեն անվճար
12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի 50% զեղչ։
Հայաստան28 հուլիսի 2026
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
Սա վերջին 65 տարվա նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է: