Հայաստան
7 հունիսի 2026 • 20:28
Խորհրդարանական ընտրություններ 2026. հայտնի են 112 ընտրատեղամասերի նախնական արդյունքները
Երրորդ տեղում է «Հայաստան» դաշինքը՝ քվեների 8.22%-ով։

ՀՀ–ում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկի գործընթացը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ այս պահին ամփոփվել են 110 տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնցում արձանագրվել է ընդհանուր առմամբ 20105 մասնակից։
Նախնական տվյալների համաձայն՝ քաղաքական ուժերի միջև ձայների բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը.
Առաջատար եռյակը
Ընտրատեղամասերի այս հատվածի ամփոփմամբ առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊԿ), որը ստացել է քվեների մեծամասնությունը՝ 56.98% (11,073 ձայն)։
Երկրորդ հորիզոնականում զգալի տարբերությամբ հայտնվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որին հաջողվել է համախմբել ընտրողների 21.58%-ը։
Երրորդ տեղում է «Հայաստան» դաշինքը՝ քվեների 8.22%-ով։
Խորհրդարան անցնելու կամ ազդեցիկ քաղաքական դիրք զբաղեցնելու համար պայքարող մյուս ուժերի արդյունքները դասավորվել են հետևյալ կերպ.
Խորհրդարան անցնելու կամ ազդեցիկ քաղաքական դիրք զբաղեցնելու համար պայքարող մյուս ուժերի արդյունքները դասավորվել են հետևյալ կերպ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ) – 5.05% ։
«Միասնության թևեր» կուսակցություն – 2.52% ։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: