Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բոլոր իրավական գործընթացների ավարտից հետո ընտրությունների լեգիտիմությունը կընդունվի․Ալխաս Ղազարյան
«Մենք գիտենք, թե ինչքան մեծ խումբ երկրներից արդեն ստացել ենք շնորհավորանքներ՝ նույնիսկ առաջին իսկ օրերից սկսած, և բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը»։
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասել է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բոլոր իրավական գործընթացների ավարտից հետո ընտրությունների լեգիտիմությունը կընդունվի։
Պատգամավորին հիշեցրեցին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները, որոնցում վերջինս կասկածի տակ է դրել Հայաստանում կայացած ընտրությունների լեգիտիմությունը։
Ալխաս Ղազարյանն ասել է, որ պետք չէ չափազանց մեծ ուշադրություն դարձնել, թե որ երկրներից են հնչում նման հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ շատ երկրներից Հայաստանն արդեն ստացել է շնորհավորանքներ։
«Մենք գիտենք, թե ինչքան մեծ խումբ երկրներից արդեն ստացել ենք շնորհավորանքներ՝ նույնիսկ առաջին իսկ օրերից սկսած, և բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը»,-ասել է Ղազարյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։