Հայաստան
4 սեպտեմբերի 2026 • 12:23
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել են բույսերի բազմազանության մշտադիտարկման աշխատանքներ
Մասնավորապես, մասնագետները հետազոտել են նախկինում տեղադրված փորձահրապարակները՝ նպատակ ունենալով գնահատել բուսական բազմազանության պահպանման վիճակը և դրա դինամիկ փոփոխությունները ժամանակի ընթացքում։

«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են իրականացրել «Խաչաձոր» տեղամասում։ Այս մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։
Մասնավորապես, մասնագետները հետազոտել են նախկինում տեղադրված փորձահրապարակները՝ նպատակ ունենալով գնահատել բուսական բազմազանության պահպանման վիճակը և դրա դինամիկ փոփոխությունները ժամանակի ընթացքում։
Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համագործակցության շրջանակում։
Կարդացեք նաև
Հայաստան4 սեպտեմբերի 2026
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հայաստան4 սեպտեմբերի 2026
Սիսիան համայնքին է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը
Ընդհանուր առմամբ, 9595.68 քառակուսի մետր տարածք զբաղեցնող «Մայիսի 28» զբոսայգու հողատարածքները կառուցապատման իրավունքով հատկացված են եղել 17 անձի։
Հայաստան2 սեպտեմբերի 2026
Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում
2026 թվականը շարունակում է առանձնանալ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշներով իր ուրույն տեղը զբաղեցնելով բազմամյա դիտարկումների շարքում