Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ ունեինք, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. ՏԿԵ նախարար
Խուդաթյանի խոսքով՝ ճանապարհն իրենց ուշադրության կենտրոնում է:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին, ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հարց տվեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ հետաքրքրվելով Կապան, Արծվանիկ, Շուռնուխ ճանապարհով, որը, ըստ պատգամավորի, որոշ տեղերում բավականին վնասված է ու երթևեկության համար խոչընդոտներ է ստեղծում:
Խուդաթյանի խոսքով՝ ճանապարհն իրենց ուշադրության կենտրոնում է:
«Պիտի ասեմ, որ մենք արդեն շուրջ 350 կմ ճանապարհի մասով 2026 թվականին ունենք կնքված պայմանագրեր, ևս 150 կմ-ին հիմնականում միջին նորոգման աշխատանքների մասով այս պահին աշխատանքներ են իրականացվում չափագրման և մրցույթների հայտարարման մասով: Այդ ճանապարհի որոշ հատվածներ ընդգրկված են 2026 թվականի մեր ծրագրում, բայց կոնկրետ որ հատվածներն են, դրա մասով լրացուցիչ տեղեկություն փոխանցելու անհրաժեշտություն լինի, սիրով կփոխանցեմ»,- ասել է նախարարը:
Պատգամավոր Դանիելյանի հարցին՝ ինչ ծրագրեր կան Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհահատվածի վերաբերյալ, որը վնասված է, Խուդաթյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում ավարտել են Խոտ-Որոտան ճանապարհը, որը վերջին տարիներին իրականացված ամենախոշոր ծրագրերից մեկն է:
«Արժեքը կազմել է մոտավորապես 4 միլիարդ դրամ: Ձեր ասած շարունակությունը՝ Խոտ-Որոտանից դեպի Շուռնուխ, մեր դիտարկվող ճանապարհների ցանկում է: Կարծում եմ՝ 2026-ի ընթացքում, ըստ անհրաժեշտության, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումով կզբաղվենք, և, մեծ հավանականությամբ՝ արդեն 2027-ին կառուցվող ու հիմնանորոգվող աշխատանքների ցանկում կլինի»,- ասաց ՏԿԵ նախարարը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: