Խստացվել է շինհրապարակների կահավորման և կազմակերպման նորմերը
Կոմիտեի նախագահի խոսքով՝ իրականացվել են մի շարք խստացումներ, որոնց մասին առաջիկա օրերին բոլոր կառուցապատողները դարձյալ կիրազեկվեն:

Դեռևս ամիսներ առաջ խստացրինք շինհրապարակների կահավորման և կազմակերպման նորմերը: Մայիսի 1-ից այդ նորմերն արդեն մտել են կիրառության մեջ: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 11–ի համատեղ նիստում՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում, ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում էր հանրության դժգոհությանը նորակառույց բազմահարկերի առաջացրած փոշու, աղտոտվածության նկատմամբ:
«Մենք ողջամիտ՝ եթե չեմ սխալվում՝ 3-4 ամիս ժամկետ տրամադրեցինք, որպեսզի գործող կառուցապատողները կարողանան այդ շինհրապարակները նորմի պահանջներին համապատասխան կահավորեն անհրաժեշտ սարք-սարքավորումներով:
Դրանց մեջ մտնում են փոշեճնշիչ միջոցները, ջրային մառախուղ իրականացնող սարքավորումների տեղադրումը, նաև պահանջներ, թե շինհրապարակում գոյություն ունեցող հողային մակերեսները պետք է ամբողջությամբ պատված լինեն քարային պատվածքներով, այսպես կոչված՝ շեբենապատված լինեն, իսկ էն հատվածները, որոնցով երթևեկություն է տեղի ունենում շինհրապարակի սահմաններում, պետք է կոշտ ծածկույթ ունենան, օրինակ՝ բետոնապատված լինեն»,- նշել է Վարդանյանը:
Կոմիտեի նախագահի խոսքով՝ իրականացվել են մի շարք խստացումներ, որոնց մասին առաջիկա օրերին բոլոր կառուցապատողները դարձյալ կիրազեկվեն:
Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք հնարավոր է ժամային սահմանափակումներ սահմանել շինաշխատանքների իրականացման համար, վերջինս հայտնել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ Կառավարությունում ձևավորվել է գիջգերատեսչական աշխատանքային խումբ, և մի շարք միջոցառումներ արդեն իսկ քննարկվել և մշակվել են, այդ թվում՝ Երևանում գծային ենթակառուցվածքների, շինարարության տևողությունների և ժամային կարգավորումների վերաբերյալ:
«Նպատակն այն է, որ մենք սահմանափակենք շինարարության տևողությունը»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։