Սպորտ
9 հունիսի 2026 • 17:23
Կրկին ոչ–ոքի. Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով
Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Երևանում անցկացրել էր առաջին ընկերական խաղը՝ մրցելով Ղազախստանի թիմի հետ։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր անցկացրեց հունիսի երկրորդ ընկերական խաղը՝ մրցելով Մոլդովայի թիմի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսի ընթացքում։ Առաջին գնդակը դարպասում հայտնվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ: 89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք խաղի գրեթե ամբողջ ընթացքում գրոհում էին և գոլ խփելու բազմաթիվ իրական պահեր ունեին, Արթուր Սերոբյանի ջանքերով բացեցին հաշիվը:
Թվում էր, թե Եղիշե Մելիքյանի սաներին հաղթանակից բաժանում է միայն մրցավարի ավելացրած 5 րոպեն։ Սակայն հենց այդ հինգ րոպեի ընթացքում Վիկտոր Բոգաչուկը Մոլդովային փրկեց պարտությունից։
Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Երևանում անցկացրել էր առաջին ընկերական խաղը՝ մրցելով Ղազախստանի թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։
Կարդացեք նաև
Սպորտ28 հուլիսի 2026
Բաքվում ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել
Սա հայ ընբիշների գրանցած հերթական հաջողությունն է։
Սպորտ28 հուլիսի 2026
Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Ջանեսն անցկացրած 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով:
Սպորտ28 հուլիսի 2026
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում
Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Երևանում