Կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից
«Այս փուլում կարճաժամկետում վերադարձը հին գներին՝ մի քիչ պակաս իրատեսական եմ համարում».Գևորգ Պապոյան
Ապարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։
Նախարարը տեղեկացրել է, որ գազի գինը, որը նախկինում գերազանցում էր 300 դրամը, արդեն նվազել է։
«Ես նոր նայում էի Ապարանում գինը հիմա 240 դրամ է։ Արդյոք դա այն գի՞նն է, որը պիտի լինի։ Ես կարծում եմ՝ ոչ»,- ասել է Պապոյանը։
Պապոյանն անդրադարձել է Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումներին և ասել, որ ներկայում դրանք իրականացվում են անխափան, սակայն Ռուսաստանում գների աճ է արձանագրվել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել հայկական շուկայի վրա։
Միաժամանակ Պապոյանը նշել է, որ կարճաժամկետ հատվածում նախկին գներին վերադառնալը քիչ հավանական է համարում։
«Այս փուլում կարճաժամկետում վերադարձը հին գներին՝ մի քիչ պակաս իրատեսական եմ համարում»,- ընդգծել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել, որպեսզի թե՛ Իրանից, թե՛ Ռուսաստանից ավելի մեծ ծավալներով հեղուկ գազ ներկրվի Հայաստան, ինչը պետք է նպաստի գների հետագա նվազմանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: