Քաղաքականություն
10 հունիսի 2026 • 10:30
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ համագործակցության, առևտրի ընդլայնման և ՀՀ–ԵՄ գործընկերության օրակարգը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:
Բայբա Բրաժեն շնորհավորել է նախարար Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր՝ շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանից ծաղիկների մի քանի խմբաքանակի՝ Լատվիա արտահանմանն աջակցության համար, ինչը յուրովի խթան կլինի երկու երկրների գործարար շրջանակների միջև հետագա կապերի սերտացման ու առևտրային նոր ուղղությունների զարգացման համար։
Նախարարներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և առաջիկա շփումներին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։