Մ-17 ԱԱ Բաքվում. Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց ղազախ ըմբիշին

Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Ավետիսյանը (48 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Արարատ Ավետիսյանը գոտեմարտեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալի Ալմասի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց ղազախ ըմբիշին, եւ վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ Արարատ Ավետիսյանը, բայց հայ ըմբիշը չկարողացավ գլորել մրցակցին:
Երկրորդ մրցափուլում պասիվություն ստացավ Ավետիսյանը, Ալի Ալմասին հաջողվեց գլորել հայ ըմբիշին եւ 3 միավորի առավելություն ստացավ: Գոտեմարտի ավարտին, Ալի Ալմասը պարբերաբար քաշում էր Արարատ Ավետիսյանի մարզահագուստից: Հայաստանի անկյունը չելենջ գցեց, բայց կողային մրցավարները չբավարարեցին եւ եւս մեկ միավոր տվեցին Ալի Ալմասին: Մինչեւ գոտեմարտի ավարտը Արարատ Ավետիսյանին չհաջողվեց միավոր վաստակել:
Հուլիսի 28-ին Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: