Քաղաքականություն
6 օգոստոսի 2026 • 15:53
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
«ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով՝ միաժամանակ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում։
Հայաստանը Միավորված Ազգերի Կազմակերպության կարևոր գործընկեր է մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում, որոնք կենտրոնացած են «Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի» շուրջ։
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների արագացման, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առաջխաղացման գործում։ Օգտվելով այս հնարավորությունից՝ խրախուսում եմ Ձեր Կառավարությանը կրկնապատկել ջանքերը կանանց քաղաքական մասնակցության, այդ թվում՝ Կառավարությունում և բարձրաստիճան պաշտոններում գենդերային հավասարության հասնելու հարցում։
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում։
Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։