Հայաստան
11 մայիսի 2026 • 07:17
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել ՀՀ ՄԻՊ-ի անկախությանը սպառնացող ռիսկերի առնչությամբ
Հաղորդագրությունում ընդգծվել է՝ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ անհարկի միջամտությունները կարող են վտանգ ներկայացնել իրավունքի գերակայության համար։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը պաշտոնական հաղորդագրությամբ տարածված բաց նամակով https://ennhri.org/.../ENNHRI-letter-in-support-of-the... մտահոգություն է հայտնել ՀՀ ՄԻՊ-ի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ միջազգային կառույցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական և օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշներին։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն ընդգծել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է անկախության և վստահելիության հանգամանքը հավաստող A կարգավիճակ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների հավատարմագրումն իրականացնող միջազգային մարմնի կողմից, ինչը վկայում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին՝ ՄԻՊ հաստատությունների համար սահմանված միջազգային չափանիշներին կառույցի համապատասխանության մասին։
Հաղորդագրությունում ընդգծվել է՝ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ անհարկի միջամտությունները կարող են վտանգ ներկայացնել իրավունքի գերակայության համար։
Անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ թեև օրենքի՝ վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման դեպքերի առնչությամբ ուսումնասիրություններ իրականացնելու լիազորության շրջանակից նախատեսված բացառությունների թվում ուղղակիորեն նշված չէ Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի ՄԻՊ հաստատության անկախությունը, այնուամենայնիվ, երաշխավորվում է սահմանադրական և քրեական օրենսդրության միջոցով։
Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը ամրագրում է Պաշտպանի անկախության, գործունեությանը միջամտության անթույլատրելիության, գործառութային անձեռնմխելիության, ՄԻՊ հաստատության տարածքի և նամակագրության անձեռնմխելիության, Պաշտպանից բացատրություններ պահանջելու կամ վերջինիս հարցաքննելու անթույլատրելիության, Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և այլ հաղորդումների խորհրդապահության, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության երաշխիքները։
Միջազգային կառույցն ընդգծել է՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերաբերյալ միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի այդ հաստատությունները կարողանան գործել քաղաքական միջամտությունից անկախ, հնարավորություն ունենան ազատորեն քննարկելու իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած հարց, իսկ հաստատության անդամներն ու աշխատակիցները պաշտպանված լինեն հաստատության անկախ գործունեությանը միջամտելու ցանկացած փորձից։
Ավելին, պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները ցանկացած տեսակի սպառնալիքներից պաշտպանելու նպատակով, ինչը ենթադրում է նաև, որ ՄԻՊ հաստատությունների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հավաքագրված խորհրդապահական տեղեկատվությունը պետք է ունենա արտոնյալ պաշտպանության կարգավիճակ և անհարկի կերպով չհրապարակվի։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: