Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության զորամաս
Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների,կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։
Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։
Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել նաև զինծառայողների հետ։ Առանձին հարցեր քննարկվել են զորամասի հոգեբանի հետ։
Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերջին շրջանում արձանագրված դեպքերը և Զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայում են, որ, չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին, ոլորտում դեռևս առկա են հրատապ և համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։
Պաշտպանը նշել է, որ բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը համակարգային բարեփոխումների կարիք ունեն, իսկ Զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է։
Միաժամանակ, Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։
Պաշտպանը կարևորել է նաև Պաշտպանության նախարարության հետ շարունակական համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց արդյունավետ լուծման տեսանկյունից։
Կարդացեք նաև
Հայաստան26 օգոստոսի 2026
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
26 օգոստոսի 2026
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն:
Հայաստան26 օգոստոսի 2026
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։