Հայաստան
1 հունիսի 2026 • 10:30
«Մարտի 1–ի» գործով հետապնդում է հարուցվել 4 բանակային կորպուսների հրամանատարների նկատմամբ
Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Դատախազն այսօր «Մարտի 1–ի» գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նախկին հրամանատարներ Պ.Պ.-ն (Պողոս Պողոսյան, 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար. խմբ․), Վ.Գ.-ն (Վալերի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար. խմբ․), Հ.Բ.-ն (Հայկազ Բաղմանյան, 5-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, հետագայում՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ. խմբ․) և Լ.Ե.-ն (Լևոն Երանոսյան, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, հետագայում՝ ոստիկանության զորքերի հրամանատար. խմբ․) մեղադրվում են նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ):
Դատախազությունը պնդում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, թե հիշյալ զինվորականները, ապօրինի հրաման կատարելով, իրենց արձակած հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հ.-ի (Միքայել Հարությունյան. խմբ․) և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռ.Ք.-ի (Ռոբերտ Քոչարյանի. խմբ․), Ս.Օ.-ի (Սեյրան Օհանյան. խմբ․), Յու.Խ.-ի (Յուրի Խաչատուրով. խմբ․) կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։