Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները:

Մայիսի 5-ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք բարձրաստիճան պաշտոնյաների և մեծաթիվ հյուրերի այցելությամբ պայմանավորված՝ քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ, հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։
«Մայիսի 2-ից մինչև 5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։
Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները»,- տեղեկացնում է աշխատակազմը:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: