Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ են, սակայն կարող էին ավելին ունենալ։

Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է 3 մեդալով։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ջանես Նազարյանը 71 կգ քաշային կարգում արժանացել է ոսկե մեդալի, հավաքականի անդամներ Արարատ Ավետիսյանը 48 կգ, Գևորգ Հարությունյանը 51 կգ քաշային կարգերում նվաճել են բրոնզե մեդալներ։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ են, սակայն կարող էին ավելին ունենալ։
«Մեր հավաքականը մասնակցել է 10 հոգով, արդյունքում ունենք 3 մեդալ։ Մեդալակիր տղաներից շատ գոհ եմ, իրոք, մեծ աշխատանք կատարեցին նրանք։ Սա աշխարհի առաջնությունն է, որտեղ ուժեղագույնները շատ են և մեդալների պայքարը բավական բարդ է։ Հավաքականի մեր մյուս մասնակիցների շրջանում ևս ունեինք մարզիկներ, որոնք կարող էին մեդալի հասնել, սակայն չստացվեց։ Մենք բնականաբար կվերլուծենք բացերը, սխալներն ու այդ ուղղությամբ կաշխատենք»,-ասաց Գագիկ Խաչատրյանը։
«Քանի որ նախորդ անգամ ևս ոսկե մեդալ եմ նվաճել, այս անգամ բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում ես էի։ Լարվածություն կար, բայց ամեն բան կարողացա հաղթահարել, գոտեմարտերից գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք կատարել։ Որոշ սխալներ կային, սակայն, փառք Աստծո, դրանք չազդեցին ընդհանուր արդյունքի վրա։ Իմ գոտեմարտերից կառանձնացնեմ եզրափակիչը, որտեղ մրցում էի Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի հետ։ Սկզբում գոտեմարտը չգնաց մեր նախատեսածով, սակայն մարզիչների հուշումների շնորհիվ կարողացա հասնել լավ արդյունքի»,-ասաց Ջանես Նազարյանը։
Կարդացեք նաև
Սպորտ8 նոյեմբերի 2026
Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին