Հայաստան
19 հունիսի 2026 • 08:39
Մեկնարկել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը
Նախագծի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ մեկնարկել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սա այն կարևոր նախագծերից է, որն իրականացվում է նոր մոտեցմամբ.
ճանապարհի հիմնանորոգման ժամանակ ամբողջությամբ նորացվում են ստորգետնյա կոմունիկացիաները, ինժեներական բոլոր ենթակառուցվածքները, ավելանում է դրանց թողունակությունը, ինչպես նաև վերգետնյա բոլոր կոմունիկացիաները դառնում են ստորգետնյա։
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, կառուցվում է մայթ։
Նախագծի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: