Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը
Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։
Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, ինչպես նաև Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։
Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Նշենք, որ ծրագրի նախագծման և տեխնիկական աշխատանքները վստահվել են միջազգային փորձ ունեցող իտալական IRD Engineering ընկերությանը, իսկ շինարարությունն իրականացվելու է FIDIC Yellow Book միջազգային չափանիշներին համապատասխան։ Միաժամանակ, նախագիծը հավակնում է ստանալ LEED կանաչ շինարարության հավաստագիր, որի շրջանակում նախատեսվում են էներգաարդյունավետ և ջրախնայող լուծումներ, կանաչ տարածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորություններ։
Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։
Կարդացեք նաև
8 մայիսի 2026
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության ընդհանուր 20%-ը
Այս պահին Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան:
Հայաստան8 մայիսի 2026
Չհավատա՛ք նրանց, ովքեր ասում են, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկվելու է
Նախընտրական քարոզչության շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսել է առողջության ապահովագրությանը վերաբերվող հարցերի շուրջ:
Հայաստան8 մայիսի 2026
Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: