Մենակ եմ որոշել, որ տանեմ մամային թաղեմ․20-ամյա տղան պատմել է՝ ինչպես է գրտնակով կյանքից զրկել մորը
20-ամյա տղան մորը գրտնակով կյանքից զրկել է, քանի որ մայրը ծխախոտ օգտագործելու համար ծեծել է նրան։

20-ամյա տղան մորը գրտնակով կյանքից զրկել է, քանի որ մայրը ծխախոտ օգտագործելու համար ծեծել է նրան։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել է նա։
««Վիպ» տեսակի ծխախոտ էի ծխել։ Մամաս չէր ուզում, որ ծխեի։ Եկա տուն, մամաս ասաց՝ «Ծխել ես»։ Ասեցի՝ «Չէ, չեմ ծխել»։ Ասաց՝ «Հո արա»։ Արտաշնչեցի, զգաց, որ ծխել եմ, այդպես վիճեցինք։ Մաման վրես բարկացավ, ծեծեց»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ մայրը մտել է սենյակ, հետո վերցրել է վառարանի շիշը և երեք անգամ հարվածել իրեն, իսկ ինքը դուրս է փախել։
«Երկու րոպե հետո միջանցքում ալյուրի մեշոկի մեջ գրտնակ կար։ Վերցրեցի, եկա ննջասենյակ։ Մամաս պառկած էր։ Հինգից վեց անգամ խփեցի գլխին։ Մենակ եմ որոշել, որ տանեմ մամային թաղեմ, ոչ ոք չի եղել»։
20-ամյա Էդիկը առողջական խնդիրներ ունի։ Ինչպես ինքն է խոստովանում, դեղերը ժամանակին չի խմել և չի գիտակցել, թե ինչ է արել։
«Արյունը տվեց գլխիս, չհասկացա՝ ինչ եմ արել, բայց հետո հասկացա, թե ինչ եմ արել։ Զղջում եմ արածիս համար»,- նշել է Էդիկը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 25 և 20 տարեկան եղբայրները ձերբակալվել են իրենց 56-ամյա մորը սպանելու և դին թաքցնելու կասկածանքով, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ 1970-ին ծնված Ռ․Մ․-ի անհետ կորելու մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 22-ին, մինչդեռ դեպքը տեղի է ունեցել մարտին։
«Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են Մելիքգյուղի իրենց բնակարանի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։
Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Կարդացեք նաև
Հայաստան27 հուլիսի 2026
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ մեր երկրում գործում են կարգավորումներ, ըստ որոնց գործերի քննության ժամկետն առաջին ատյանի դատարանում տևելու է ոչ ավելի, քան մեկ տարի:
Հայաստան27 հուլիսի 2026
«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
Հայաստան27 հուլիսի 2026
Կինը հայտնել է, որ ամուսինը առավոտյան խողովակով հարվածել է իրեն, իսկ երեկոյան կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել
Ամուսինը պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։