Հայաստան
2 հունիսի 2026 • 06:02
Մեր չափորոշիչը կյանքի մասին է․ ինչ են փոխում հանրակրթության նոր չափորոշիչները, ինչո՞ւ են դրանք ներդրվում
Մեր չափորոշիչը կյանքի մասին է և պնդում է, որ կյանքում մրցունակ լինելու, առաջ գնալու, բոլոր տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու համար մեր երեխաներին պետք են ոչ միայն գիտելիքներ, այլ նաև այդ գիտելիքները կիրառելու հմտություններ։

Ի՞նչ են փոխում հանրակրթության նոր չափորոշիչները, ինչո՞ւ են դրանք ներդրվում և ի՞նչ արդյունքներ են ակնկալվում։ Այս հարցերին պատասխանել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան։
«Մեր չափորոշիչը կյանքի մասին է և պնդում է, որ կյանքում մրցունակ լինելու, առաջ գնալու, բոլոր տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու համար մեր երեխաներին պետք են ոչ միայն գիտելիքներ, այլ նաև այդ գիտելիքները կիրառելու հմտություններ, արժեքներ, որպեսզի նրանք կողմնորոշվեն, թե որ իրավիճակում, որ գիտելիքներն ու հմտություններ է ճիշտ կիրառել, ինչպես նաև պետք են դիրքորոշումներ, որոնք նրանց դարձնում են քաղաքացի և մեր հանրային բարեկեցության ու պետականության ամրապնդման գործում են իրենց դերը նկատել տալիս»,- նշել է Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը