Մեր քաղաքական թիմը հակված է պայքարելու արդարության վերականգնման համար․Իվետա Տոնոյան
«Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է»։

Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:
Կուակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու են՝ արդարության վերականգնման համար։
«Հիմա հերթը ՍԴ-ինն է, մեր քաղաքական թիմը հակված է պայքարելու արդարության վերականգնման համար։ Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է, որովհետև իշխանության տարբեր «կոլիբրի» ներկայացուցիչներ, երբ հորջորջում են ժողովրդավարության, ընտրողների ազատ կամարտահայտման մասին, մասնավորապես, զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, էդ գործընթացի սխալ կազմակերպումը ևս իշխանությունների ուսերին է» ,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իվետա Տոնոյանը
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։