Մեսսիի առաջին հեթ-տրիկն աշխարհի առաջնություններում
76-րդ րոպեին Նիկո Գոնսալեսի փոխանցումից հետո Մեսսին խփեց իր երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Կանզաս քաղաքի «Արոուհեդ» մարզադաշտում, աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ալժիրի ընտրանու նկատմամբ՝աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի J խմբի մեկնարկային խաղում։ Այս մասին տեղեկանում ենք «Արմսպորտ»- ից։
Հանդիպման գլխավոր հերոս դարձավ Լիոնել Մեսսին, որն մասնակցեց իր թիմի բոլոր գոլային գրոհներին և դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Խաղի 17-րդ րոպեին արգենտինացիների ավագը բացեց հաշիվը, իսկ խաղի 60-րդ րոպեին կրկնապատկեց այն։
76-րդ րոպեին Նիկո Գոնսալեսի փոխանցումից հետո Մեսսին խփեց իր երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Լեգենդար ֆուտբոլիստի համար այս հանդիպումը պատմական նշանակություն ունեցավ։ Սա Մեսսիի առաջին հեթ-տրիկն էր աշխարհի առաջնություններում, որի շնորհիվ նա իր գոլերի քանակը հասցրեց 16-ի՝ հավասարվելով մունդիալների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, գերմանացի Միրոսլավ Կլոզեին։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: