Մհեր Գրիգորյանին և Անահիտ Ավանեսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան է շնորհվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Նախագահի արձակած հրամանագրերում մասնավորապես նշվում է․
«Հանրապետության տոնի առթիվ, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Թորգոմի ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
«Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Հերբերտի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: