Մի՛ անհանգստացեք, որ կսխալվեք․ նախարարը՝ շրջանավարտներին
Լսե՛ք քննադատությունը. միայն հաճելին լսելը ոչ մի լավ տեղ չի տանում: Քննադատությունն է օգնում մեզ շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Վերջին դասի կապակցությամբ, բարի երթ մաղթել։
«Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլ նաև ծնող, որի երեխան նույնպես ավարտում է դպրոցը՝ քայլ անելով դեպի կյանքի նոր շրջափուլ:
Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան: Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ: Մի՛ մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակներն ավելի մեծ են, քան կարող եք անել. հետևողական ու նպատակասլաց աշխատանքով յուրաքանչյուր երազանք դառնում է իրականություն:
Մի՛ անհանգստացեք, որ կսխալվեք. սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը, եթե ուշադիր ենք ու սովորում ենք մեր իսկ սխալներից:
Լսե՛ք քննադատությունը. միայն հաճելին լսելը ոչ մի լավ տեղ չի տանում: Քննադատությունն է օգնում մեզ շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել:
Մի՛ վախեցեք առաջ գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ հստակ ու պարզ չէ: Ամեն ինչ երբեք հստակ ու պարզ չի լինում, առաջնորդությունն է, որ օգնում է որոշումներ կայացնել, հստակեցնել անելիքը:
Հիշե՛ք, որ երբեք չեք դադարելու սովորել, ու որ դպրոցում սովորածն է օգնելու ձեզ՝ ամեն օր նոր բան սովորել:
Բայց այդ ամենը՝ հետո:
Այսօր ուղղակի վայելեք ձեր օրը: Ամուր գրկեք ձեր ընկերներին ու ուսուցիչներին. նրանք կյանքի այս կարևոր փուլի ձեր ուղեկիցներն են, նրանց հետ ապրած օրերը ձեր կյանքի ամենապայծառ ու ջերմ զգացողություններն են, որ հիշելու եք պարբերաբար ու ժպիտով:
Բարի՛ երթ», - ասել է նախարարը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: