Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացնող խումբ, որը 2025-ին շրջանառության մեջ է դրել տարբեր արժողությամբ կեղծ դրամներ՝ պատճառելով շուրջ 1.15 մլն դրամի վնաս։ Չորս անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և գործը ուղարկվել է դատախազություն։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է կեղծ թղթադրամների իրացման դեպքով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը, որը քննվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։
Քննությամբ պարզվել է, որ Մ.Հ.-ն, համագործակցելով իր ծանոթներ Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի հետ, 2025 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել է կեղծ թղթադրամներ։ Խմբի անդամները շրջանառության մեջ են դրել տարբեր արժողությամբ կեղծ դրամներ՝ այդ թվում՝ 100.000, 50.000, 20.000 և 10.000 դրամանոց թղթադրամներ։
Արդյունքում, խարդախության միջոցով հափշտակվել է ընդհանուր 1 մլն 149 հազար 860 դրամի գույք։
Նշված անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու 29 դրվագով։
Քննչական մարմնի որոշմամբ՝ Մ.Հ.-ի և Ռ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, իսկ Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: