Միասին կարող ենք կյանքի կոչել համագործակցությունը, որը կուժեղացնի Միջին միջանցքը․ Էրդողանը՝ Ավստրիայի վարչապետին
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ավստրիան մտադիր են խորացնել տնտեսական ու առևտրային համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ավստրիան մտադիր են խորացնել տնտեսական ու առևտրային համագործակցությունը։ Նա հայտնել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4,5 միլիարդ դոլար, իսկ այս տարի նպատակ ունեն այն հասցնել 5 միլիարդ դոլարի։
Քննարկվել են նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները, հատկապես Մաքսային միության արդիականացումն ու վիզաների ազատականացման հարցը։ Տարածաշրջանային թեմաներից Էրդողանն առանձնացրել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, Գազային մարդասիրական օգնության ապահովումը և Մերձավոր Արևելքում երկպետական լուծումը։
Էրդողանն անդրադարձել է երկկողմ համագործակցության հնարավորություններին՝ նշելով․ «Ավստրիայի հետ կանաչ էներգիայի, կարևոր հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության նշանակալի ներուժ կա։ Հատկապես կարծում ենք, որ կարող ենք միասին կյանքի կոչել ռազմավարական բնույթի համագործակցություն, որը կուժեղացնի Միջին միջանցքը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։