Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
Նրա գնահատմամբ՝ սա միանշանակ ամրապնդում է Հայաստանի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության քարտեզում։

Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում կիսահաղորդչային նախագծման համաշխարհային հսկաներից մեկը՝ «Cadence Design Systems» ընկերությունը, «Ausdia Inc.»-ի ձեռքբերման արդյունքում այսուհետ ինժեներական թիմ կունենա Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նրա գնահատմամբ՝ սա միանշանակ ամրապնդում է Հայաստանի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության քարտեզում։
«3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության առաջատար ընկերությունների բացառիկ կենտրոնացում է։ Յուրաքանչյուր նոր ներդրում ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում հայ ինժեներների համար, այլև վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների աճող վստահության մասին»,- նշել է խորհրդարանի փոխխոսնակը։
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանում արդեն իսկ գործում են միկրոէլեկտրոնիկայի ոլորտի համաշխարհային առաջատար մի շարք հսկաների ստորաբաժանումներ ու թիմեր, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA, Cadence Design Systems, NVIDIA, AMD, Microchip Technology, National Instruments (Emerson), Broadcom և Ciscoընկերությունները։
Բացի այդ, ըստ Արշակյանի, տեղական էկոհամակարգի զարգացման, տեխնոլոգիական կարողությունների ընդլայնման և նորարարության մեջ իրենց զգալի ներդրումն ունեն նաև հայկական ընկերությունները, մասնավորապես՝ Grovf, Integral Solutions, Varaga Solutions LLC և այլ տեղական ստարտափներ։
Հակոբ Արշակյանը շնորհավորել է «Ausdia Inc.»-ի հայաստանյան թիմին և վստահություն հայտնել, որ արձանագրված հաջողությունները լինելու են շարունակական՝ ավելի ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես բարձր տեխնոլոգիաների կարևոր կենտրոն։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։