Հասարակություն
2 հոկտեմբերի 2026 • 10:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Օրվա կապակցությամբ ուղերձով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 1-ին մասնակցել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Նախաձեռնության նպատակն էր հարգել ընտանեկան և գենդերային հիմքով բռնության հետևանքով զոհված կանանց հիշատակը, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել բռնության հիմնախնդրի և դրա նկատմամբ առկա անտարբերության վրա։ Միջոցառման շրջանակում Երևանի Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպվել է մոմավառություն։
Օրվա կապակցությամբ ուղերձով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա ընդգծել է ընտանեկան բռնության կանխարգելման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության և հասարակական իրազեկվածության բարձրացման հույժ կարևորությունը։
Պաշտպանն իր խոսքում շեշտել է բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը պահանջում է պետության, մասնագիտացված կառույցների ու հասարակության համատեղ և հետևողական ջանքեր՝ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու իրավունքները լիարժեք երաշխավորելու համար։
Կարդացեք նաև
Հասարակություն28 սեպտեմբերի 2026
Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է
Ժամը 02:00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։
Հասարակություն26 սեպտեմբերի 2026
«33 տարի անց վերադարձել եմ, բայց փոշմանել եմ»․ Ադրբեջանի բնակչուհու բողոքը Ղարաբաղից
Աշխատանք չկա, բնակարանի պայմանները դժգոհություն են առաջացրել․ Ադրբեջանի բնակչուհին՝ Ղարաբաղի մասին
Հասարակություն19 սեպտեմբերի 2026
Հարություն Քնարյանը դատի է տալիս «Փաստ» օրաթերթին
Մեր տեղեկությունների համաձայն՝ Քնարյանը պահանջելու է տվյալ հրապարակման հերքում և դրամական փոխհատուցում՝ զրպարտության համար։