Հինգշաբթի, հուլիսի 23
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
23 հուլիսի 2026 • 13:10

ՄԻՊ-ը և Կապանի ղեկավարը քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

ՄԻՊ գրասենյակից վստահեցնում են, որ Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում շարունակելու է բարձրացնել Կապանում քննարկված հարցերն ու առաջարկել դրանց լուծման հստակ տարբերակներ։

ՄԻՊ-ը և Կապանի ղեկավարը քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 23-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ–ից։

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համայնքում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրներ։ Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտի հարցերը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ արձանագրված խնդիրներն ավելի արագ են լուծում ստանում։

«Տարբեր բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այցերի ընթացքում արձանագրում ենք տարաբնույթ խնդիրներ, և այս համատեքստում կարևորում եմ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ դրանք կարող են արագ լուծվել», — նշել է ՄԻՊ-ը։

ՄԻՊ գրասենյակից վստահեցնում են, որ Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում շարունակելու է բարձրացնել Կապանում քննարկված հարցերն ու առաջարկել դրանց լուծման հստակ տարբերակներ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև