ՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանը հանդիպել է Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում, հուլիսի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանդիպումը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Հատուկ անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ ու արդյունավետ գործունեության ապահովման երաշխիքներին, ինչպես նաև այդ նպատակով անվտանգ և նպաստավոր միջավայրի ձևավորման կարևորությանը։
Երկուստեք ընդգծվել է ՄԻՊ հաստատության անկախությանը միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումներն ու պրակտիկան բացառելու անհրաժեշտությունը։
Քննարկումների առանցքում են եղել նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերում են.
-
Իրավահավասարության երաշխավորմանն ու հակախտրականության ոլորտի խնդիրներին,
-
Փախստականների իրավունքների պաշտպանությանը,
-
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և ընդգծել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ փոխգործակցությունը շարունակելու հանձնառությունը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: