ՄԻՊ–ն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը
Պաշտպանը կարևորել է մարզային այցելությունների շարունակական իրականացումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում` ամփոփելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը, հաղորդում են Պաշտպանի գրասենյակից։
Ամփոփվել են Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։ Մասնավորապես՝ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանը, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված անձանց, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող և մի շարք այլ հարցեր ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման և աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Պաշտպանը կարևորել է մարզային այցելությունների շարունակական իրականացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց։
Ավելին` Սյունիքի մարզ կատարած նախորդ մարզային այցի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցեր արդեն իսկ ստացել են լուծումներ: Արձանագրված նոր խնդիրների լուծման ուղղությամբ ևս իրականացվելու է հետևողական աշխատանք:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: