Հայաստան
20 մայիսի 2026 • 10:41
Մխիթար Հայրապետյանը պատասխանեց զենքի արտահանման մասին ստելու մեղադրանքին
Մայիսի 19-ին Մխիթար Հայրապետյանը հայտարարեց՝ ՀՀ–ից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենք է արտահանվել։

Նախորդ տարիներին արտահանում կա՛մ քաղաքացիական, կա՛մ երկակի նշանակության արտադրանք է արտահանվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` արձագանքելով Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հայտարարությանը։
Մայիսի 19-ին Մխիթար Հայրապետյանը հայտարարեց՝ ՀՀ–ից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենք է արտահանվել։ Ավետիք Քերոբյանը հակադարձեց` հայտարարությունը սուտ որակելով ու նշելով, որ դեռ 2015 թ․-ին մեր տեղական ընկերություններից մեկը մի քանի միլիոն դոլարի հասնող բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա է արտահանել ՆԱՏՕ-ի անդամ երկիր։
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և պաշտպանության նախարարության բազաներում այս պահի դրությամբ տեղեկություն չկա, որ նախկինում նմանատիպ այլ գործարք է եղել։ Կարող եմ հայտնել այն տեղեկությունը, ինչին տիրապետում եմ` արտահանում եղել է, բայց այն եղել է կա՛մ քաղաքացիական, կա՛մ երկակի նշանակության արտադրանք, ինչպես նաև եղել է X ռազմական համակարգի բաղադրիչների արտահանում, պայմանականորեն՝ ՀՕՊ-ի բջիջների արտահանում»,– ի պատասխան ասել է Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: