Սպորտ
27 մայիսի 2026 • 08:38
Մխիթարյանը համաձայնել է երկարացնել պայմանագիրը «Ինտերի» հետ
Նշենք՝ այս մրցաշրջանում «Ինտերը» դուբլ ձևակերպեց՝ հաղթելով առաջնությունում (իր պատմության մեջ 21-րդ անգամ) և դառնալով Իտալիայի գավաթակիր։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է ևս մեկ մրցաշրջան մնալ միլանյան ակումբում, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Նա նշում է՝ 37–ամյա հայ կիսապաշտպանին թիմում պահելու գլխավոր նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է։
«Քանի որ Մխիթարյանն արդեն ասել է իր «այո»-ն, այժմ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը»,– հայտնել է նա։
Նշենք՝ այս մրցաշրջանում «Ինտերը» դուբլ ձևակերպեց՝ հաղթելով առաջնությունում (իր պատմության մեջ 21-րդ անգամ) և դառնալով Իտալիայի գավաթակիր։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: