Մոսկվան կարող է վերանայել Հայաստանի հետ հարաբերությունների ձևաչափը և ԵԱՏՄ կարգավիճակը․ Զատուլին
Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Մոսկվան կարող է վերանայել Հայաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ ներառյալ ԵԱՏՄ կարգավիճակը, տնտեսական պայմանները և քաղաքական շփումների մակարդակը՝ հաշվի առնելով Երևանի արտաքին քաղաքական ուղղությունը։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ Մոսկվան պետք է զբաղեցնի սկզբունքային դիրքորոշում՝ չճանաչելով ընտրությունները որպես լիովին ժողովրդավարական, սակայն շարունակելով գործնական հարաբերությունները Հայաստանի գործող իշխանության հետ՝ փաստացի ընդունելով իրավիճակը, բայց ոչ իրավական մակարդակով, այս մասին հայտնում է «Московский комсомолец»–ը։
Նրա խոսքով՝ պետք է դիտարկել Հայաստանի հետագա կարգավիճակը ԵԱՏՄ-ում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ քննարկել դրա անդամակցության դադարեցման հարցը։
Զատուլինը նաև նշել է, որ գազի գների և այլ տնտեսական պայմանների հարցերը պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունները։
Նա հավելել է, որ եթե Հայաստանը շարունակի մոտեցումը դեպի ԵՄ և փոխի իր ռազմավարական ուղղությունը, ապա հնարավոր է նաև ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների այլ ձևաչափերի վերանայում։
Ըստ նրա՝ Մոսկվան չի նախաձեռնի հարաբերությունների կտրուկ սրում, սակայն կարձագանքի զարգացումներին, իսկ քաղաքական մակարդակի շփումները կարող են նվազել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։