Մոսկվայում չեն հասկանում՝ ինչու Երևանը չի շտապում հանրաքվե անցկացնել․ Գալուզին
Մինչև դեկտեմբեր փորձագետները կուսումնասիրեն ինչպես տնտեսական, այնպես էլ իրավական բոլոր ասպեկտները

ԵԱՏՄ անդամ երկրների համար «անընդունելի է այն իրավիճակը», երբ Հայաստանը իր օրենսդրությամբ ամրագրում է Եվրամիությանը անդամակցելու մտադրությունը՝ միաժամանակ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միության անդամակցության բոլոր առավելություններից և արտոնություններից, ուստի Մոսկվայում «լիովին չեն հասկանում», թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում անցկացնել հանրաքվե՝ այդ միավորումներին անդամակցության հարցով։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչպես գիտեք, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տնտեսական անվտանգության համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ մտահոգություններն արտահայտել են նշված չորս պետությունների ղեկավարները մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում։ Մինչև դեկտեմբեր փորձագետները կուսումնասիրեն ինչպես տնտեսական, այնպես էլ իրավական բոլոր ասպեկտները՝ կապված Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում իր մասնակցության հնարավոր կասեցման հետևանքների հետ»,–ասել է Գալուզինը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։