Հայաստան
28 օգոստոսի 2026 • 12:11
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր։
Ըստ ՔԿ-ի՝ ընկերության պատասխանատու անձինք 2023-2024 թվականների ընթացքում ՀՀ տարածքում իրացրել են սպիտակ տուփերով, առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանք։
Նախաքննության ընթացքում ընկերությունը հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում պետությանը պատճառված 338 մլն 525 հազար 74 դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել:
Հայաստան27 օգոստոսի 2026
Նոր ոռոգման համակարգ Սոթքում․ 160 հեկտար հողատարածք ապահովված է ջրով
Դրա շնորհիվ անխափան ոռոգմամբ կապահովվի Սոթքի շուրջ 160 հեկտար ցանքատարածություն։