«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը:

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը:
Այս մասին տեղեկանում ենք datalex.am հարթակից:
Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:
Դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։
Կարդացեք նաև
Հայաստան17 օգոստոսի 2026
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել
Հայաստան17 օգոստոսի 2026
Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան
Զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով
Հայաստան17 օգոստոսի 2026
Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է 5 նշանակալի ձեռքբերումներ, որոնք արձանագրվել են ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում
«ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»։