Նախագիծ միտված Հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի հետագա թվայնացմանը, էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնմանը
Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի հերթական նիստում և ընդունվել առաջին ընթերցմամբ:

Նախագծի ընդունման հիմնական նպատակը Հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի հետագա թվայնացումն է, էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը եւ դրա՝ որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Տեղեկատվությունը տրամադրել են ՀՀ ԱԺ-ից։
Նախագծով առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում: Առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին, ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին՝ էլեկտրոնային առեւտրային հարթակին ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, ինչպես նաեւ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու եւ էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը:
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել այն գործունեության ոլորտները, դեպքերն ու ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի հերթական նիստում եւ ընդունվել առաջին ընթերցմամբ:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: