Նախատեսվում է էմանուել Մակրոնի այցը Գյումրի
Գյումրիում կկայանա մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը:

Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի։ Այս մասին տեղեկանում ենք Արմենպրես-ից:
Մայիսի 5-ին Գյումրիում կկայանա մեծ համերգ, որը նվիրված կլինի Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: Համերգը կկայանա Գյումրիի Վարդանանց հրապարակում:
ՀՀ կառավարության որոշման համաձայն միջոցառման կազմակերպման համար պահուստային ֆոնդից նախատեսված է հատկացնել 392 մլն 897.7 հազար դրամ։
Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: