Նախատեսվում է մեծացնել Կապսի ջրամբարի ծավալը
«Սա ջրամբարաշինական ոլորտում մեր ամենախոշոր ծրագիրն է և մեր ուշադրության կենտրոնում է »։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ Կապսի ջրամբարի ծավալը նախատեսվում է մեծացնել շուրջ 2,5 անգամ՝ հասցնելով 60 մլն խորանարդ մետրի։ Նախարարն ասել է, որ Կապսի ջրամբարի հետ կապված՝ նախորդ տարի խզել են չինական կապալառու ընկերության հետ ունեցած պայմանագիրը, որովհետև օրացուցային ժամկետից էական շեղումներ են եղել։
Դավիթ Խուդաթյանի խոսքով հիմա 60 միլիոն խորանարդ մետրի ծավալով ջրամբարի կառուցման նախագիծ ունեն և
այն պատրաստ լինելուց և բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցնելուց հետո կհայտարարվի նոր մրցույթ՝ ակնկալելով նոր շինարար ունենալ, որը կկարողանա նոր գրաֆիկով սահմանված ժամկետում շահագործման հանձնել Կապսի ջրամբարը։
«Սա ջրամբարաշինական ոլորտում մեր ամենախոշոր ծրագիրն է և մեր ուշադրության կենտրոնում է », - ասել է Խուդաթյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։