Նարեկ Ապիտոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը
Հանդիպման առանցքում եղել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի եվ համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եվ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունից:
Հանդիպման առանցքում եղել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի եվ համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ կապալառու «Սանիր» կազմակերպությունը աշխատանքները ժամանակին եվ պատշաճ կերպով կհասցնի ավարտին։ Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: