Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ նախատեսվում է հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ
«Սամվել Կարապետյանը Հայաստանի հետ կապված ունի երկարաժամկետ պլաններ»։

Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ պայքարի այս փուլում՝ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո, նախատեսվում է հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։
«Նրանց հետ ընդհանուր քննարկումների արդյունքում կմշակենք այն ռազմավարությունը, որը հետագայում պետք է վարենք, միասին հասկանանք՝ ինչպես անենք, որ այս իշխանությանը հնարավորինս շուտ հրաժեշտ տանք»,- նշել է նա։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հետ կապված ունի երկարաժամկետ պլաններ ու նաև վստահություն է հայտնել, որ կգա ժամանակ և իրենց պայքարը կտա իր արդյունքը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։