Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
28 հոկտեմբերի 2026 • 15:45

Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը

«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել

Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը

Գործարար Նարեկ Նալբանդյանին չի հաջողվել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտ» գործարանի ձեռքբերման գործարքը։ «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի կազմակերպած աճուրդում 11 մլրդ 101 մլն դրամով վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը։

Սակայն գործարքը չի կայացել։ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին գործարանի սնանկության գործով կառավարիչը դատարան է ներկայացրել հաշվետվություն՝ տեղեկացնելով, որ աճուրդը համարվում է չկայացած։

Սնանկության դատարանի որոշումների ուսումնասիրությունից «Հետք»-ը տեղեկացել է, որ սեպտեմբերի 2-ի աճուրդի արդյունքներն անվավեր են ճանաչվել, քանի որ հաղթող ճանաչված «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը չի վճարել գործարանի ձեռքբերման համար առաջարկված 11 մլրդ 101 մլն դրամը։

Աճուրդի արդյունքների չեղարկումից հետո Նարեկ Նալբանդյանի ընկերությունը դիմել է դատարան՝ գործարանի գույքը երեք ամսով վարձակալելու թույլտվություն ստանալու համար, սակայն դատարանը մերժել է այդ խնդրանքը։

Գործարքի ֆինանսավորման աղբյուրը հայտնի չէ։ Հնարավոր է՝ այն նախատեսվում էր իրականացնել պետական մասնակցություն ունեցող «ԱՄԻՕ» բանկի տրամադրած վարկային միջոցներով։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև