Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
28 հոկտեմբերի 2026 • 14:33

TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան

Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ TRIPP-ի շրջանակում նախատեսվող երկաթգիծը կանցնի այն տարածքով, որն օգտագործվել է երկաթգծի համար դեռ խորհրդային տարիներին։

Նախատեսվող երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 42 կմ։ Այն կանցնի Արաքսի հովտով, որտեղ, փոխվարչապետի փոխանցմամբ, մասնավոր հողեր չկան։

Ավտոճանապարհի երթուղին դեռ վերջնականապես որոշված չէ։ Այն նախատեսվում է անցկացնել հարավային հատվածով, սակայն Նախիջևանի հատվածում միացման նեղ տարածքի պատճառով անհրաժեշտ են լրացուցիչ տեխնիկական ուսումնասիրություններ։

Այս մասին Մհեր Գրիգորյանը հայտնել է Ազգային ժողովում՝ TRIPP ծրագրի վերաբերյալ հարցուպատասխանի ընթացքում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև