Նեթանյահուն ասել է, որ Էրդողանի հռետորաբանությունը կներկայացնի ԱՄՆ-ի ուշադրությանը
Չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում․Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կաբինետի անդամներին ասել է, որ ինքը «շատ լուրջ» է վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությանը հրեական պետության վերաբերյալ և այդ մտահոգությունները կներկայացնի ԱՄՆ-ի ուշադրությանը, հայտնում է Ռիա Նովոստին։
«Չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, քանի որ եթե մենք ինչ-որ բան սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, դա այն է, որ երբ ինչ-որ մեկն ասում է, որ մտադիր է ոչնչացնել ձեզ, նրա խոսքերը պետք է լուրջ ընդունվեն», - ասել է Նեթանյահուն կիրակի օրը կաբինետի նիստում ըստ Times of Israel-ի։
Վարչապետն ընդգծել է, որ չի անտեսի նման հայտարարությունները «և դրանք կներկայացնի ամերիկացի ընկերների ուշադրությանը»։
Հրատարակության համաձայն՝ Էրդողանը և այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ վերջերս ուժեղացրել են Իսրայելի դեմ իրենց սպառնալիքները, իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հունիսի սկզբին հույս էր հայտնել «Երուսաղեմի ազատագրման» վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Իսրայելի կառավարությունը հաստատել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը կրկին մեղադրեց Իսրայելին Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ կարծում է, որ մեղավորները անխուսափելիորեն պատասխանատվության կենթարկվեն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն14 օգոստոսի 2026
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումից հետո կան կարևոր արդյունքներ․Անիտա Հիփեր
ԵՄ-ն կարևոր է համարում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակականությունը և խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն ապահովելը։
Քաղաքականություն14 օգոստոսի 2026
ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին ընդունել է Ռուբեն Ռուբինյանը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։
Քաղաքականություն14 օգոստոսի 2026
Ռուսաստանի նախագահը պատրաստ է կրկին ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներին․Լավրով
«Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց։ Սակայն, թե ինչ են նրանք առաջարկում, դա այլ հարց է»։